Ուոլտեր Այզեքսոնի կողմից գրված Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրությունը, որի ստեղծման աշխատանքներին մասնակցություն է ունեցել է ինքը՝ Ջոբսը, գլխավորել է Amazon օնլայն-ռիթեյլերի 2011 թ. 10 ամենաշատ վաճառված գրքերի ցուցակը: Ինչպես հաղորդվում է Amazon-ի պաշտոնական կայքում, Սթիվ Ջոբսի կենսագրականը բեսթսելլեր է դարձել տպագիր և էլեկտրոնային տարբերակների վաճառքով:
«Չնայած կենսագրությունը լույս է տեսել միայն հոկտեմբերին՝ վաճառքի չափը ֆենոմենալ է երկու ֆորմատներով»,- ասել է Amazon գրքերի բաժնի խմբագիր Քրիս Շլեյպը:
Ամերիկյան մանրածախ վաճառքի կետերում գիրքը վաճառվում է 35 դոլարով, սակայն նախատոնական օրերին Amazon-ը 50 տոկոս զեղչ է արել և այն վաճառել 17.5 դոլարով:
Amazon-ում երկրորդ ամենաշատ վաճառված գիրքը Թինա Ֆեյի Bossypants-ն է, իսկ երրորդը՝ Ջեյսի Դագարդի՝ A Stolen Life պարբերականը:
Ուշագրավ է, որ Դարսի Չանի The Mill River Rescue և Քրիս Կալվերի The Abbey գրքերը կարողացել են համապատասխանաբար չորրորդ և իններորդ հորիզոնականները զբաղեցնել էլեկտրոնային տարբերակների վաճառքի շնորհիվ, քանի որ հրատարակվել են Kindle Direct Publishing հարթակի միջոցով և չունեն տպագիր տարբերակ:








































