WBA, IBF, WBO, IBO վարկածներով գերծանր քաշային կարգի Աշխարհի չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն BoxSport ամսագրի ընթերցողների, միջազգային ժյուրիի և լրագրողների կողմից ճանաչվեց 2011 թվականի Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Այդ մասին տեղեկցնում է klitschko-brothers.com կայքը:
«Մերը ընթերցողները, ժյուրին և լրագրողները Վլադիմիր Կլիչկոյին ճանաչեցին Գերմանիայի 2011 թվականի լավագույն բռնցքամարտիկ: Ուկրաինացի մարզիկն այս տարի լավ արդյունքի հասավ` հաղթելով Դեյվիդ Հեյին և նվաճելով WBA-ի չեմպիոնական գոտին»,- նշում է BoxSport-ը:
Վլադիմիր Կլիչկոն առաջ անցավ ֆինն Ռոբերտ Հելենիուսից և իր եղբայր Վիտալիից, ով այս կոչմանն արժանացել էր 2010 թվականին:






































