Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Այն, ինչ կատարվում է Նարեկի և «Նարեկացի» արվեստի միության շուրջ, զարմանք և զայրույթ է առաջացնում. Կ. Խոդիկյան

Այն, ինչ կատարվում է Նարեկի և «Նարեկացի» արվեստի միության շուրջ, զարմանք և զայրույթ է առաջացնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը`կարծիք հայտնելով «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարթունյանի կալանավորման մասին:

Կարինե Խոդիկյանը արվեստի միության մասին խոսքերով չէ, որ գիտե: Դրամատուրգը բազմիցս մասնակցել է «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած միջոցառումներին, երեկոներին և հանդիպումներին: Կարինե Խոդիկյանը չկարողացավ չնշել, որ յուրաքանչյուր միջոցառում առանձնանում է իր բարձր որակով, ճաշակով և չափանիշների խստությամբ:

Ըստ դրամատուրգի` Երևանն ունի իսկապես մշակութային կենտրոն, որտեղ Նարեկ Հարթունյանը կարողացել էր համախմբել մշակույթի իսկական գիտակների: «Այնտեղ կեղծը, գլամուրը տեղ չունեն: Շատ բան չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստան երկրում, և թվում է, որ դա ցինիկ փիլիսոփայության եզրերին է հանգում: Այն, ինչ կատարվում է Նարեկի և նրա ստեղծած կենտրոնի շուրջ՝ ոչ միայն զարմանք, զայրույթ է առաջացնում: Չգիտեմ այդ զգացումը դժվար է բացատրել»,- ցավով նշեց դրամատուրգը`հավելելով, որ մարդասպանները, հանցագործները, օրը ցերեկով տաս խաղաղ ցուցարարների մարդասպանները պաշտոններ են ստանում և վայելում կյանքը,մինչդեռ մշակութային գործչին, իսկապես արվեստագետին խայտառակ ձևով կալանավորում են: Նրա համոզմամբ, կարելի էր խնդիրները շատ ավելի հանգամանալից ճշտել մինչ կալանավորելը:

«Մի՞թե այս երկրում այլևս որևէ նորմալ երևույթ չի մնացել, որևէ հարգանք չի մնացել: Ես միայն կարող եմ ասել, որ չեմ հավատում, որ Նարեկը, որին երկու ամսվա կալանք են նշանակել, մեղավոր է որևէ բանում»,- ասաց Կ. Խոդիկյանը`ենթադրելով, որ սա հատուկ քաղաքականություն է սփյուռքահայերի դեմ: Նա զարմանք հայտնեց`ասելով, որ սփյուռքահայերը վերադառնում են իրենց հայրենիք, և նրանց առաջ ճանապարհը փակվում է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կալանավորվել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-տնօրեն Նարեկ Հարթունյանը: Առաջիկա երկու ամիսներին նա լինելու է կալանքի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում