20-րդ տուրի «Կրիվբաս» – «Շախտյոր» խաղում Ուկրաինայի առաջնությունների պատմության մեջ խփվեց 12.000-րդ գոլը: Այդ գոլի հեղինակը 60-րդ րոպեին դարձավ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը:
Բացի այդ, «Կրիվբաս»-ի դեմ խաղը «Շախտյոր»-ի կազմում Վյաչեսլավ Շևչուկի համար 100-րդն էր, իսկ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «հանքափորներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում տարավ իր 180-րդ հաղթանակը:






































