Թուրքական Cihan լրատվական գործակալությունը, վկայակոչելով Shafaf.ir լրատվական կայքը, հայտնում է, որ ոմն իրանցի գործազուրկ իր կոշիկը նետել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ուղղությամբ։
Նշվում է, որ կոշիկ նետողը երկրի հյուսիսում գտնվող Սարի քաղաքի տեքստիլ ոլորտում աշխատանքից հեռացված մի գործազուրկ է։ Կոշիկի նետման միջադեպը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Ահմադինեժադն այցելել է այդ գործարան։









































