Правое дело կուսակցության նախկին առաջնորդ Միխայիլ Պրոխորովը այսօր տված մամլո ասուլիսում հաստատել է, որ պատրաստվում է առաջադրվել գալիք նախագահական ընտրություններին: Ավելի վաղ այս մասին նա գրառում էր կատարել Twitter-ի իր էջում:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, մամուլի ասուլիսին Պրոխորովը նշել է, որ իր ընտրազանգվածը համարում է «միջին խավը՝ բառի ամենալայն իմաստով»:
Պրոխորովը հայտարարել է, որ չի պատրաստվում իր քարոզարշավը կառուցել Վլադիմիր Պուտինի քննադատության վրա: Նրա կարծիքով՝ քննադատությունը պետք է զբաղեցնի քարոզարշավի ոչ ավելի, քան 10 տոսկոսը: «Ես կցանկանայի կենտրոնանալ մեր անելիքների վրա»,- ասել է նա լրագրողներին:
Գործարարը նշել է, որ իր որոշումը չի քննարկել Կրեմլի կամ Սպիտակ տան հետ: Նա հերքել է նաև այն տեղեկությունը, որ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կամ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Միլիարդատերը նշել է է, որ ինքը չի վախենում կրկնել Միխայիլ Խոդորկովսկու ճակատագիրը և չի զգուշանում իր բիզնեսի համար: Պրոխորովը նաև հնարավոր է համարել Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի վաղաժամկետ-պայմանական ազատումը:











































