Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում կայացած «Կրիվբաս»-«Շախտյոր» խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը կրկին գերազանց ելույթ ունեցավ:
Երբ Միրչա Լուչեսկուն Հենրիկին իր նախկին` ենթահարձակվողի դիրք վերադարձրեց, կիսապաշտպանը վերգտավ իր նշանառությունը և մեկը մյուսի ետևից գրավում է մրցակիցների դարպասները:
60-րդ րոպեին Մխիթարյանը փոխանցում ստանալով Դուգլաս Կոստայից՝ աջ ոտքի ուժեղ հարվածով գնդակն ուղղեց դարպասի հեռավոր անկյունը: Այսպիսով` «Կրիվբաս»-«Շախտյոր»` 0:4
0:1 Դուգլաս Կոստա (10′), 0:2 Հենրիկ Մխիթարյան (60′), 0:3 Էդուարդո դա Սիլվա (84′), 0:4 Լուիս Ադրիանո (90+2′)












































