«Բարսելոնա»-ի պաշտպան Կառլես Պույոլն իսպանական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ արքայական «Ռեալ»-ի հանդեպ տարած հաղթանակից հետո թիմը գտնվում է հիանալի հոգեբանական վիճակում:
Հիշեցնենք, որ իսպանական Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով` կատալոնացիների հաղթանակով:
«Մադրիդի «Ռեալ»-ի հանդեպ տարած հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն մեծ վստահություն է զգում սեփական ուժերի նկատմամբ: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում` շարունակելով կերտել պատմությունը: Սակայն պետք է նշեմ, որ Ճապոնիայում հաղթելը շատ դժվար է լինելու: Մեզ բարդ հանդիպումներ են սպասվում»,- ասել է Պույոլը:









































