Այսօր կկայանա 2011 թ. London chess classic սուպերմրցաշարի վերջին տուրը: Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանի հակառակորդը 9-րդ տուրում կլինի մրցաշարի առաջատար Վլադիմիր Կրամնիկը:
Անցկացրած 8 հանդիպումներից հետո Լևոնն իր ակտիվում ունի 8 միավոր և 5-6-րդ տեղը կիսում է Վիշվանաթան Անանդի հետ: Մքշեյնի նկատմամբ տարած գերազանց հաղթանակից հետո Կրամնիկը 15 միավորով հանգրվանել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում և 2-րդ տեղում գտնվող Մագնուս Կառլսենից առաջ է անցել 2 միավորով:
9-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Լյուկ Մքշեյն – Վիշվանաթան Անանդ,
Հիկարու Նակամուրա – Մայքլ Ադամս,
Մագնուս Կառլսեն – Նայջել Շորթ,
Վլադիմիր Կրամնիկ – Լևոն Արոնյան: