Moody’s վարկային գործակալությունը հայտարարել է 2012 թվականի առաջին եռամսյակում եվրոգոտու բոլոր երկրների վարկանիշը վերանայելու մտադրության մասին:
Ինչպես հայտնում է BBC-ն, վերանայման պատճառ է հանդիսացել տարածաշրջանում ճգնաժամը կանխելու համար «ռազմավարական վճռական միջոցների շարունակվող բացակայությունը»:
«Վարկային շուկաներում կայունության համար միջոցների բացակայությունը նշանակում է, որ եվրոյի գոտին, ինչպես նաև ընդհանուր առմամաբ ԵՄ-ը, շարունակում են խոցելի մնալ հետագա ցնցումների համար»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Standard & Poor’s գործակալությունը հայտարարել էր, որ վերանայում է եվրոգոտու 15 երկրների վարկանիշի հնարավոր իջեցումը:










































