ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից մարդ է նետվել:
Դեպքի վայր է մեկնել Օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եվ հատուկ փրկարարական ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:
Փրկարարները հրազդան գետից դուրս են բերել մոտ 30-40 տարեկան` անձը չպարզված տղամարդու դիակ եվ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:










































