Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվեց 2011 թվականի London chess classic սուպերմրցաշարի 7-րդ տուրի Լևոն Արոնյան – Վիշվանաթան Անանդ մրցավեճը:
Մեր գրոյսմաստերը սպիտակ ֆիգուրներով 25-րդ քայլում իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: Անցկացրած 7 հանդիպումներից հետո Արոնյանը վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Անանդը:
Մագնուս Կառլսեն – Մայքլ Ադամս, Վլադիմիր Կրամնիկ – Դեյվիդ Հոուելլ և Նայջել Շորթ – Լյուկ Մքշեյն պարտիաներում պայքարը դեռ չի ավարտվել: