Ուկրաինական Команда թերթն իր ընթերցողների շրջանակում անցկացրեց հարցում` Ուկրաինայի 2011/12 մրցաշրջանի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Հարցմանը մասնակցեցին Պրեմիեր Լիգայի թիմերի գլխավոր մարզիչները, ավագները, ինչպես նաև բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների քաղաքները ներկայացնող լրագրողները: Բացառություն կազմեցին միայն «Շախտյոր»-ի նեկայացուցիչները, որոնք երկար տարիներ բոյկոտում են Команда-ի նախաձեռնությունը:
Հարցման արդյունքներով նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կիևի «Դինամո»-ի և Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Յարմոլենկոն, իսկ Հենրիկ Մխիթարյանը զբաղեցրերց 2-րդ տեղը.
1. Անդրեյ Յարմոլենկո, «Դինամո» – 14 միավոր
2. Հենրիկ Մխիթարյան, «Շախտյոր» – 5 միավոր
3. Խոսե Սոսա, «Մետալլիստ» – 4 միավոր
4. Մարկո Դևիչ, Կլեյտոն Շավիեր, 2-ն էլ «Մետալլիստ», Սերգեյ Նազարենկո, «Տավրիա» – 3 միավոր
5. Նիկոլա Կալինիչ, «Դնեպր» – 2 միավոր










































