Saturday, 06 06 2026
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

Շուրջ 21 միլիարդ դրամ վերադարձվել է պետբյուջե

Վայոց ձորի մարզի 3 համայնքներում՝ Եղեգնաձոր, Մալիշկա գյուղ, Վայք քաղաք, վերաբացվել են «Հայփոստ»-ի բաժանմունքները: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև տեղի բնակիչներ:

Վայոց ձորի մարզպետ Բագրատյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Հայփոստ»-ին հոգատարության համար՝ առանձնակի շեշտելով բարելավված բաժանմունքների կարևորությունը տեղի բնակիչների համար:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը «շենքը վերանորոգում և նորացնում է «Հայփոստ»-ը, սակայն ոգին ներդնում են աշխատակիցներն ու այնտեղ հաճախող բնակիչները»:

Վայքի քաղաքապետն իր հերթին, շնորհակալություն հայտնելով «Հայփոստ»-ի ղեկավարությանը, առանձնացրեց սպասարկման որակի բարձրացման և շենքային պայմանների, ենթակառուցվածքների, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության համարժեքության կարևորությունը:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանն ու փոստային և հարակից ծառայությունների զարգացմանը: Այս բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 104-ի` ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում:

Բացումների պաշտոնական արարողություններից հետո «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պատասխանելով ներկա լրագրողների հարցերին, անդրադարձավ Վանաձորի փոստային բաժանմունքում տեղի գտած յուրացումների դեպքին, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը հարուցել է քրեական գործ: «Վանաձորի դեպքը, ինչպես նմանատիպ մյուս դեպքերը, բացահայտել և դրանց մասին իրավապահ մարմիններին է ահազանգել «Հայփոստ»-ը: Ընդհանուր առմամբ, այսօր «Հայփոստ թրասթ մենեջմնեթի» և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից շատ խիստ վերահսկողություն է իրականացվում, և այդ վերահսկողության շնորհիվ է նաև որ կենսաթոշակների բաշխման գործընթացում հնարավոր եղավ շտկել թերությունները և պետբյուջե վերադարձնել շուրջ 21 մլրդ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում