Iran News-ի փոխանցմամբ, Բրյուսելում ավարտվել է ԵՄ 27 անդամ երկրների երկօրյա նիստը։ Նիստի արդյունքներով որոշվել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներին հանձնարարել ավարտին հասցնել Իրանի նկատմամբ սահմանվելիք նոր պատժամիջոցների փաթեթը։
Այս կապակցությամբ Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ իրենք արտգործնախարարներին հրահանգել են հաջորդ ամիս ավարտին հասցնել այդ պատժամիջոցների վրա տարվող աշխատանքները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հավելյալ պատժամիջոցներ էին սահմանել Իրանի նկատմամբ, սակայն չէին կարողացել հանգել կոնսենսուսի՝ իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելու հարցում։










































