Դեկտեմբերի 9-ին կկայանա Մեծ Բիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթացող 2011 թվականի London chess classic մրցաշարի 6-րդ տուրը:
Լևոն Արոնյանը, ով կայացած 5 տուրերից հետո վաստակած 5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, 6-րդ տուրում իր ուժերը կչափի բրիտանացի շախմատիստ Մայքլ Ադամսի հետ, ով 2 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
6-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Լևոն Արոնյան – Մայքլ Ադամս,
Վիշվանաթան Անանդ – Վլադիմիր Կրամնիկ,
Դեյվիդ Հոուելլ – Նայջել Շորթ,
Լյուկ Մքշեյն – Հիկարու Նակամուրա: