ԱՄՆ ներքին գործերի նախարարության շրջակա միջավայրի պահպանման բյուրոն մեղադրանք է ներկայացրել BP ընկերությանը:
Associated Press–ը գրում է, որ այս ընկերության իրականացրած սխալի պատճառով է 2010 թ ապրիլին Մեքսիկական ծոցի նավթարդյունահանման վայրում տեղի ունեցել վթար:
Նավթային ընկերությանը մեղադրում են, որ աշխատանքներն ավարտելուց հետո չեն փորձարկել նորակառույց հատվածը: Մեկ այլ կետով նավթային ընկերությունը մեղադրվում է այն բանում, որ շարունակել է հորատման աշխատանքները` չունենալով դրա համար թույլտվություն:
The Financial Times-ը հայտնում է , որ ընկերությանը սպառնում է վճարել 35 հազար դոլլար օրական կտրվածքով տուգանք:
Հիշեցնենք, որ Մեքսիկական ծոցում վթարը տեղի էր ունեցել նավթային Deepwater Horizon պլատֆորմում պայթյունի պատճառով:








































