Ռուս 27-ամյա բռնցքամարտիկ Ռոման Սիմակովը, որը դեկտեմբերի 5-ին Սերգեյ Կովալևի հետ մենամարտից հետո ստացել էր ծանր վնասվածք, գիտակցության չգալով՝ մահացավ Եկատերինբուրգի հիվանդանոցում:
Սիմակովը, որը հանդես էր գալիս մինչև 74,9 կգ քաշային կարգում, փորձել է պահպանել WBC վարկածով Ասիայի չեմպիոնի կոչումը: 6-րդ ռաունդում Սիմակովը նոկդաունի ենթարկվեց, որից հետո Կովալևի առավելությունը դարձավ ակնհայտ: 7-րդ ռաունդում մրցավարները դադարեցրին մարտը և հաղթանակը շնորհեցին Կովալևին:








































