Facebook սոցիալական ցանցում գրանցված մարդկանց թիվը, որոնք մտադրություն են հայտնել մասնակցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Հեղափոխություն հրապարակում կազմակերպված ցույցին, այս պահին գերազանցել է 20-հազարը, որը աննախադեպ է Պուտինի վարչակարգի ստեղծման պահից ի վեր:
Հաղորդվում է, որ առաջատար քաղաքական ուժերը համաձայնեցրել են «Համառուսաստանյան պահանջները», որոնք բարձրաձայնվելու են շաբաթ օրը Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում կայանալիք ցույցի ժամանակ:
Այդ պահանջները բաղկացած են հինգ կետից.
1.Չեղյալ համարել Պետդումայի ընտրությունները և նոր ընտրություններ նշանակել մինչև մարտի 4-ը
2.Քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր մեղավոր են քվերակություն արդյունքները կեղծելու մեջ
3.Հաստատել, որ նախագահական նոր ընտրությունները անցկացվեն ոչ շուտ, քան խորհրդարանական ընտրություններից վեց ամիս անց: Մինչ այդ նախագահի պարտականություններն իրականացնելու է գործող նախագահը
4.Մեկ ամսվա ընթացքում Արդարադատության նախարարությունում գրանցել բոլոր կուսակցությունները, որոնց մերժել էին գրանցել վերջին հինգ տարիներին: Կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը` վերականգնել Ռուասատանի Հանրապետական կուսակցության գրանցումը
5.Վերացնել Սահմանադրությանը հակասող դաշնային ԶԼՄ-ների վրա պետական գրաքննությունը, ինչպես նաև թաքնված արգելքը հավաքների ազատության վրա:
Ակցիայի կազմկերպիչներն են քաղաքացիական Солидарность շարժումը, Партия народной свободы (Парнас), Яблоко և Справедливая Россия կուսակցությունները:









































