Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 2011թ. մրցաշրջանի արդյունքում ռեկորդային եկամուտ ունեցավ` 12.619.803 եվրո: Այսպիսով` նա գերազանցեց Ռաֆայել Նադալի (2010թ.) և Ռոջեր Ֆեդերերի (2007թ.) ցուցանիշը` 10.1 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Նովակը 2011 թվականի ընթացքում լավ ելույթների դիմաց ստացավ նաև 1.6 մլն եվրոյի բոնուս: Հիանալի անցկացրած մրցաշրջանում սերբ թենիսիտը հաղթեց 10 մրցաշարերում, այդ թվում` 3 «Մեծ սաղավարտ»:






































