Շվեդիան դեռ երկար ժամանակ չի ձգտի մտնել եվրոգոտի, քանի որ եվրոպական երկրների ճգնաժամը վատ ազդեցություն է թողել երկրի քաղաքացիների վրա: Այս մասին հայտնել է Շվեդիայի ֆինանսների նախարար Անդերս Բորգը:
«Եվրոն չի գործում այնպես, ինչպես մենք էինք պլանավորել: Դժվարությունները շատ ավելի բարդ էին, քան թվում էր»,- նշել է Անդերս Բորգը:
Bloomberg–ը գրում է, որ Շվեդիայի բյուջեին մինչև 2013 թվականը դեֆիցիտ չի սպառնում:











































