Բրիտանացի թեթևաթլետ Ջեյմս Էլլինգթոնն ինքն իրեն ինտերնետ-աճուդի է հանել eBay-ում` 2012 թվականի Լոնդոնյան Օլիմպիադային պատրաստվելու համար հովանավոր գտնելու նպատակով: Էլինգտոնին, ով մասնագիտացած է սպրինտերային վազքում (100 և 200 մետր), անհրաժեշտ է 30.000 ֆունտ սթերլինգ (մոտավորապես 35.000 եվրո): Նրա խոսքերով` 15.000 ֆունտն իրեն անհրաժեշտ է սեփական, իսկ մնացած 15.000-ը` մրցույթներին մասնակցելու հետ կապված ծախսերը հոգալու համար:
26-ամյա վազորդը մտնում է Մեծ Բրիտանիայի էստաֆետային հավաքականի մեջ և գումար է ստանում UK Athletics World Class ծրագրով, սակայն դա նրան չի բավականացնում, և մարզիկը պարապմունքներից ազատ ժամանակ մարզիչ է աշխատում:











































