Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր դիմում է ներկայացրել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցվելու համար:
Ռուսաստանի օրենսդրության համաձայն, ԿԸՀ-ն պետք է առաջիկա 5 օրերին ստուգի Պուտինի փաստաթղթերը և որոշում կայացնի նրա թեկնածությունը հաստատելու վերաբերյալ:
Ռուսաստանի վարչապետի թեկնածությունը` նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, առաջադրվել էր իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համաժողովում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին` Մոսկվայում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի մարտի 4-ին:






































