Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոցիալական հետազոտությունների ու վերլուծությունների ինստիտուտն իշխանափոխության վերաբերյալ հարցախույզ է անցկացրել Վրաստանի 11 շրջաններում։ Նոյեմբերի 11-22-ն անցկացված այդ հարցախույզին մասնակցել է 3000 մարդ։
Հարցախույզի մասնակիցների 75.7 տոկոսը հնարավոր է համարել ընտրությունների միջոցով Վրաստանում իշխանափոխություն անելը։ 12.2 տոկոսը կարծում է, որ Վրաստանում որևէ ճանապարհով հնարավոր չէ իշխանափոխություն անել։
3.6 տոկոսն իշխանափոխությունը հնարավոր է համարում հեղափոխության միջոցով, եթե իշխանությունները կեղծում են ընտրությունների արդյունքները։ 3.2 տոկոսն էլ կարծում է, որ ներկայիս իշխանությունները հեղափոխության միջոցով պետք է փոխվեն մինչև առաջիկա ընտրություններ։
Հիշեցնենք, որ 2012 թվականին Վրաստանում կայանալու են խորհրդարանական, իսկ 2013 թվականին՝ նախագահական ընտրությունները։







































