Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթանում է London chess classic սուպերմրցաշարի 4-րդ տուրը: Մագնուս Կառլսեն – Վլադիմիր Կրամնիկ, Դեյվիդ Հոուելլ – Լյուկ Մքշեյն և Հիկարու Նակամուրա – Վիշվանաթան Անանդ մրցավեճերում պայքարն ավարտվեց:
Տուրի կենտրոնական պարտիայում Կառլսենը, ով 3 տուրերից հետո 7 միավորով հանդիսանում էր մրցաշարի միանձնյա առաջատարը, ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ:
Երկու բրիտանացիների պայքարում Լյուկ Մքշեյնն առավելության հասավ Դեյվիդ Հոուելլի նկատմամբ և վաստակած 8 միավորով առաջին տեղը կիսում է Կառլսենի հետ:
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան հաղթանակ տարավ Վիշվանաթան Անանդի նկատմամբ և 7 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Մայքլ Ադամս – Նայքել շորթ պարտիան դեռ չի ավարտվել: