ՈւԵՖԱ -ի նախագահ Միշել Պլատինին ճանաչվեց իտալական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ:
Պլատինին Ապենինյան թերակղզում հանդես է եկել 1982-1987 թվականներին ու «Յուվենթուս»-ի հաղթել է երկրի գավաթի խաղարկությունում և երկու սկուդետտո: 1984 թվականին նա իր թիմի հետ վաստակեց ևս երկու մրցանակ՝ Գավաթների Գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, իսկ մեկ տարի անց՝ Եվրոպայի Չեմպիոնների գավաթը և Միջմայրցամաքային գավաթը: ՈւԵՖԱ-ի նախագահը 3 անգամ դարձել է Ա Սերիայի լավագույն ռմբարկու և 3 անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին՝ 1983, 1984 և 1985 թվականներին:









































