Ճապոնացի գիտնականները սկսել են ուսումնասիրել խխունջների լեզուն:
Mig.news.com-ը նշում է, որ Կագավա համալսարանի գիտնականները փորձում են կարդալ խխունջների «լեզուն» և այս ճանապարհով խուսափել շրջակա միջավայրից խխունջներին սպառնացող վտանգներից:
Գիտնականները ստեղծելեն «Կայ-խոսող» սարքավորումը, որն ունի բազմաթիվ սենսորներ ու մագնիսներ, որոնք տեղեկություն են հաղորդում խեցու բացվել-փակվելու ու շրջակա միջավայրի փոփոխության մասին:
Գիտնական Ցունեո Հոնյոն նշել է, որ այս սարքավորման միջոցով կարելի է լսել «բղավոց», որը նշանակում է, որ խխունջներն իրենց լավ չեն զգում՝ թթվածնի պակասի պատճառով:










































