Նորվեգիայի բնակչության 79.8 %-ը դեմ է, որպեսզի երկիրն անդամակցի Եվրամիությանը:
Mignews.com-ը գրում է, որ նախկինում ոչ մի սոցիոլոգիական հետազոտություն ցույց չի տվել այսպիսի ցածր վարկանիշ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում:
Նորվեգական ձեռնարկությունների կոնֆեդերացիան (NHO) գտնում է, որ նման արդյունքների պատճառը եվրոգոտու տնտեսական ճգնաժամն է:
«Դժվար է ճգնաժամից բացի այլ պատճառ գտնել»,- ասել է NHO-ի տնօրեն Պետեր Խաս Բրուբակը:








































