Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիա»-ի 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն իտալական Tuttosport հանդեսի կողմից ստացավ 2011թվականի «Golden boy» մրցանակը, որը կարող են ստանալ Եվրոպայում խաղացող մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստը:
Այս մրցանակն առաջին անգամ 2003 թվականին ստացավ հոլանդացի Ռաֆայել վան դեր Վաարտը, ով այդ ժամանակ դեռ հանդես էր գալիս «Այաքս»-ի կազմում: Դրանից հետո հաղթող են ճանաչվել Ուեյն Ռունին, Լիոնել Մեսսին, Սեսկ Ֆաբրեգասը, Սերխիո Ագուերոն, Անդերսոնը, Ալեշանդրե Պատոն և Մարիո Բալոտելլին:
«Այսպիսի աստղերի հետ նույն խմբում գտնվելը մեծ հաջողություն է Մարիոյի համար»,- հայտարարեց ֆուտբոլիստի գործակալ Ֆոլկեր Ստրուտխը:






































