Կատալոնական «Բարսելոնա»-ն Չեմպինների Լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղին կներկայանա առանց հիմնական կազմի մի շարք խաղացողների: Գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր թիմի առաջատարներին՝ Մեսսիին, Չավիին և Ինիեստային Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում կայանալիք «սուպեր կլասսիկո»-ից առաջ հանգստանալու հնարավորություն է տվել.
««Բարսելոնա»-ն գերազանց ֆուտբոլ է ցուցադրում: Կան բազմաթիվ երիտասարդ խաղացողներ, որոնք մանկուց երազել են հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Սա իրենց համար ինքնադրսևորվելու հիանալի հնարավորություն է»,- իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է Խավիեր Մասկերանոն, ով նույնպես չի խաղա:








































