Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում Դոնեցկի «Մետալլուրգ»-ը մրցակցի հարկի տակ իր ուժերը չափեց Կիևի «Դինամո»-ի հետ: Վլադիմիր Պյատենկոյի սաները 0:1 հաշվով ցավալի պարտություն կրեցին, իսկ մրցակցի կազմում 89-րդ րոպեին աչքի ընկավ Օգնեն Վուկոևիչը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը մասնակցեցին ողջ հանդիպմանը, իսկ Մարկոս Պիզելլին փոխարինվեց 68-րդ րոպեին:
Կրած պարտությունից հետո «Մետալլուրգ»-ը 26 միավորով հայտնվեց 8-րդ տեղում, իսկ «Դինամո»-ն, իր միավորները հասցնելով 49-ի, շրջանցեց «Շախտյոր»-ին և դարձավ առաջնության առաջատար:








































