«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը, ով երկարաձգեց պայմանագրի ժամկետն իր ակումբի հետ, ճանաչվել է Բրազիլիայի 2011թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում տաղանդավոր հարձակվողը խփել է 20 գնդակ: Բացի այդ, Նեյմարը նաև ըդգրկվել է Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականում, որն ունի հետևյալ տեսքը՝
Ջեֆֆերսոն («Բոտաֆոգո»), Վագներ, Դեդե (2-ն էլ «Վասկո դա Գամա»), Ռեվեր («Ատլետիկո Մինեյրո»), Կորտես («Բոտաֆոգո»), Ռալֆ, Պաուլինյո (2-ն էլ «Կորինտիանս»), Դիեգո Սոուզա («Վասկո դա Գամա»), Ռոնալդինյո («Ֆլամենգո»), Նեյմար («Սանթոս»), Ֆրեդ («Ֆլումինենսե»):






































