Ռուսաստանի 2011 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստի որոշման համար կազմակերպված հարցման առաջին շաբաթը, ըստ Sovsport-ի, սենսացիոն արդյունքներ ունի, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն առայժմ զբաղեցնում է 1-ին տեղը: Sovsport.ru-ն նշում է.
«Մեր անցկացրած քվեարկությունների ժամանակ երբեք նման դեպք չէր գրանցվել, երբ ֆուտբոլիստը, ում թիմը առաջնությունում գրավել է 9-րդ տեղը, լինի առաջատար: Յուրա Մովսիսյանը հիանալի մրցաշրջան անցկացրեց, իսկ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում մեր հավաքականի պաշտպանների համար բարդություններ ստեղծեց: Մովսիսյանի օգտին քվեարկում է ամբողջ Հայաստանը»:
Քվերկության առաջին շաբաթից հետո լավագույն հնգյակում հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները.
1. Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար»
2. Անդրեյ Վորոնին, «Դինամո»
3. Սեյդու Դումբիա, «ԲԿՄԱ»
4. Միգել Դաննի, «Զենիթ»
5. Դմիտրի Կոմբարով, «Սպարտակ»
Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 27-ին:






































