Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում նախկին թեկնածու Ալլա Ջիոևան որոշել է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից՝ թեև մի քանի ժամ առաջ հայտարարել էր, որ չի կողմնորոշվում, թե որ երկրից է քաղաքական ապաստան խնդրելու։
Ալլա Ջիոևան կարծում է, որ իր համակիրներին դրդում են ծայրահեղ որոշումների ընդունման, սակայն նրանք չեն պատրաստվում հանձնվել։
Հիշեցնենք, որ այսօր Հարավային Օսիայի Գերագույն դատարանը մերժել է Ջիոևայի հայցը, որում նա պահանջում էր չեղյալ հայտարարել Գերագույն դատարանի կայացրած այն վճիռը, ըստ որի՝ չեղյալ հայտարարվեցին Հարավային Օսիայի նախագահական ընտրությունները։











































