Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հանցագործություններն աճել են, բայց կայուն հասարակական կարգը պահպանվել է

Այսօր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ներկայացնելով Հայաստանում հանցավորության և դրա դեմ տարվող պայքարի՝ վերջին 11 ամիսների վիճակագրական արդյունքները նշեց, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, իր առջև դրված խնդիրները կատարել է, ինչի արդյունքում պահպանվել է կայուն հասարակական կարգ: Այնուամենայնիվ, ընդհանուր հանցագործությունների քանակը աճել է մոտ 8.8 տասնորդական տոկոսով կամ 1050 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,864-ի փոխարեն, այս տարի արձանագրվել է 12,914 դեպք: Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում, բնականաբար, աճել է նաև հանցավորության գործակցը: Հաշվետու ժամանակահատվածում 100 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 433 դեպք, ինչը, 2009 թ. 11 ամիսների հետ համեմատած, բարձր է շուրջ 34-ով: Հանցավորության մակարդակը առավել բարձր է Երևան քաղաքում (գործակիցը՝ 613), Լոռու մարզում (գործակիցը՝ 436), և առավել ցածր է Գեղարքունիքում (263 դեպք) և Արագածոտնում (293): Հաշվետու ժամանակահատվածում 63 դեպքով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 277-ից դառնալով 340: Հակառակը, 70 դեպքով նվազել է ծանրերինը՝ 4630-ից 4560: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասով աճ է արձանագրվել սպանության փորձերի և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերով` 3 դեպքի աճով: Միևնույն ժամանակ նվազում է արձանագրվել սպանության, բռնաբարության, բռնաբարության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, նաև՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով: Սեփականության դեմ կատարված ոտնձգություններում նույնպես աճ է արձանագրվել: Խարդախության և բնակարանային գողության դեպքերում՝ ևս: Այս ոլորտում նվազել են գողության, ավազակության, յուրացման և վատնման, կողպուտի դեպքերը: Հասարակական կարգի և անվտանգության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում աճ է արձանգրվել զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառությունում: 2010 թ. 11 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ հանրապետությունում կտրուկ նվազել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը: Նախորդ տարի գրանցվել է 92 նմանատիպ դեպք , այս տարի՝ 57: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 429 դեպք, ինչը շուրջ 16 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդհանուր առմամբ առգրավվել և բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող շուրջ 976 միավոր հրազեն: Հաշվետու ժամանակահատվածում նվազել է նաև խմբակային հանցագործությունների թիվը: Հանցագործություն կատարած անձանց շրջանում եղել են օտարերկրացիներ՝ 254-ը, այդ թվում՝ 110-ը Իրանի Իսլամական Հանրապետության, 69-ը՝ Ռուսաստանի Դաշնության, 39-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Միաժամանակ, 126 օտարերկրացիների նկատմամբ կատարվել է հանցագործություն: Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները որոշակի նվազում են ապրել` 6 դեպքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում