Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Մեծ Լուբյանկայի անցուղին Մոսկվայի կենտրոնում, որպեսզի չթողնեն ընդդիմության ներկայացուցիչներին շարունակել իրենց երթը:
Интерфакс-ի հաղորդմամբ` երկաթե մահակներով ոստիկանները շարվել են ամբողջ ճանապարհի երկայնքով, սակայն երթի մասնակիցները թեքվել են դեպի Կուզնեցկի փողոց և շարունակում են երթը:
Նրանք իրենց լոզունգներով քննադատում են երկրի ղեկավարությանը և խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Մինչ այդ հաղորդվում էր, որ ցույցին մասնակցում է 2000 մարդ:










































