Այսօր ՖԻՖԱ-ն և France Football ամսագիրը հայտարարեցին, որ 2011թ. Լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցուցակը կրճատվել է` հասնելով 3-ի:
Պատվաբեր մրցանակը կարող են ստանալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, իսպանական Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:
Հաղթողի անունը հայտնի կդառնա 2012 թվականի հունվարի 9-ին:










































