Երեկ Լոնդոնում 88 տարեկան հասակում մահացել է Բոլիվուդի կինոդերասան և ռեժիսոր Դեվ Անանդը:
Հնդկական լրատվամիջոցները հայտնել են, որ երկիրը կորցրել է «հավերժ երիտասարդ հերոսին»:
Դերասանի ներկայացուցիչն ասել է, որ դիակիզումը տեղի կունենա Լոնդոնում այս շաբաթ ավելի ուշ:
BBC News-ը գրում է, որ Անանդը հայտնի էր որպես հնդկական կինոյի Ադոնիս իր հմայիչ արտաքինի և այն պատճառով, որ նրան չափազանց հեշտ էին տրվում ռոմանտիկ դերերը:
Անանդը, որը տասնյակ ֆիլմերի հեղինակ է և դերասան, իրեն լավ չի զգացել և գնացել է Լոնդոն ստուգվեու, որտեղ և մահացել է:
Հնդկասատանի վարչապետ Մանմոհան Սինգհը ասել է, որ միանում է նրա միլիոնավոր երկրպագուներին և սգում լեգենդի մահը:








































