«Բանակը որոշել է վարկ տրամադրել Կենտրոնական բանկին մեկ միլիարդ դոլարի չափով: Միջոցները կտրամադրվեն բանակի սեփական ծրագրերից››,- հայտարարել է Ռազմական գերագույն խորհրդի անդամ Մահմուդ Նասրը: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Եգիպտոսում բանակը համարվում է տնտեսական լուրջ ուժ և ունի շատ բիզնեսներ ու հողային տարածքներ:
«Եգիպտոսի տնտեսության համար ամենամեծ վտանգը արժութային պահուստների կտրուկ նվազեցումն է: Ենթադրվում է, որ հունվարին արժութային պահուստները կնվազեն 22 միլիարդից մինչև 15 միլիարդ դոլար: Այդ գումարը չի բավականացնի ներմուծման վճարի համար»,- ավելացրել է Նասրը:











































