«Նյուքասլ»-ի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարեց, որ իր ակումբը բավարարել Նիկոլյա Անելկայի և Ալեքսի՝ իրեց տրանսֆերի հանելու խնդրանքը:
Ընթացիկ մրցաշրջանում Վիլլաշ-Բոաշը գրեթե չի վստահում 32-ամյա ֆրանսիացուն և 29-ամյա բրազիլացուն: Նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք խաղալու հնարավորություն են ստանում, շատ անհաջող են գործում: Բավական է հիշել, որ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Բայեր»-ի հետ խաղում Ալեքսի՝ դաշտ դուրս գալը պարտություն բերեց «Չելսի»-ին:
Երկու խաղացողերն էլ իրնց տրանսֆերի հանելու համար գրավոր խնդրանք են ներկայացրել ակումբի ղեկավարությանը: Ակումբը բավարարեց նրանց խնդրանքը և խոստացավ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողների համար նոր ակումբ փնտրել: Դրանից հետո ֆուտբոլիստները հեռացվեցին ընդհանուր խմբից և մարզվում են ինքնուրույն:





































