Այս շաբաթվա վերջում Մապուտոյում և Մոզամբիկի այլ շրջաններում դադարել է բանանի վաճառքը: Պատճառն այն է, որ համացանցով հայտարարություն է տարածվել բանանների վատ որակի մասին: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Շատ մարդիկ ստացել են հաղորդագրություն, որով զգուշացնում են բանանների վտանգավոր լինելու մասին և խորհուրդ տալիս մոտակա երեք շաբաթվա ընթացքում բանան չօգտագործել: Ասեկոսեների համաձայն՝ ՀԱՀ-ի և Մոզամբիկի որոշ շրջանների բանանները վարակված են necrotising fasciitis բակտերիայով, որը քայքայում է մաշկը, ճարպը և մկանային հյուսվածքները:
Խուճապն այնքան մեծ է, որ մարդիկ մոռացել են այն մասին, որ Մոզամբիկը չի ներմուծում բանան՝ ո՛չ ՀԱՀ-ից, ո՛չ էլ մեկ ուրիշ երկրից:
Գյուղատնտեսության նախարարությունը ստիպված է անցկացնել հատուկ հետաքննություն և պաշտոնապես հերքել ասեկոսեները: Նմանատիպ հայտարարությունով է հանդես եկել նաև ՀԱՀ-ի գյուղատնտեսության նախարարությունը:











































