Լոնդոնում ավարտվեց London chess classic մրցաշարի առաջին տուրը: FIDE-ի վարկածով աշխարհի առաջին շախմատիստ Մագնուս Կառլսենը դարձավ առաջատար՝ առավելության հասնելով Դեյվիդ Հոուելլի նկատմամբ: Ընդհանուր առմամբ առաջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Լևոն Արոնյան – Լյուկ Մքշեյն՝ 0.5:0.5,
Մագնուս Կառլսեն – Դեյվիդ Հոուելլ՝ 1:0,
Մայքլ Ադամս – Վիշվանաթան Անանդ՝ 0.5:0.5,
Վլադիմիր Կրամնիկ – Հիկարու Նակամուրա՝ 0.5:0.5: