Այս տարի մրցույթին մասնակցում է 13 երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Բուլղարիան, Լիտվան, Ուկրաինան, Մակեդոնիան, Նիդեռլանդները, Բելառուսը, Շվեդիան, Վրաստանը, Բելգիան:
Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է երգչուհի Դալիթան, ով հանդես կգա չորրորդ համարի ներքո` կատարելով Welcome To Armenia երգը:
Հիշեցնենք, որ երեկ գլխավոր փորձի արդյունքներով հաղթող էր ճանաչվել Շվեդիան ներկայացնող մասնակիցը` Էրիկ Ռափն իր Faller երգով:
Հայտերի մրցակցային ընթացքից հետո միջոցառման ղեկավարող խումբը որոշել էր կայացրել «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հյուրընկալման իրավունքը տալ Հանրային հեռուստաընկերությանը:
Անցած տարի Մինսկում Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մրցույթը` հավաքելով 120 միավոր իր «Մամա» երգով:
Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպեց մրցույթի հատուկ հյուրերից Մոլլի Սանդեն ու կատարեց իր հայտնի երգերից մի քանի քառատող:
Մրցույթից հետո սպասվում է հրավառություն:
Ի դեպ, մինչև համերգը «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները երեխաների համար Մարզահամերգային համալիրի ճեմասրահում կազմակերպել էին հետաքրքիր ու ուրախ ներկայացում: Ծիծաղելի և ուրախ հագուստներ հագած դերասանները զվարճացնում էին երեխաներին` փորձելով մինչ համերգն ապահովել վերջիններիս բարձր տրամադրությունը:










































