Տիրանայում տեղի է ունեցել ալբանական գահի ինքնակոչ ժառանգ Լեկու Զոգուի հուղարկավորությունը, որը մահացել էր սրտի անբավարարությունից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հուղարկավորության արարողությանը, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսության ուղիղ եթերով, մասնակցել է Ալբանիայի բարձր ղեկավարությունը: Շաբաթ օրը երկրում հայտարարված է սգո օր:
Լեկու Զոգուն Ահմեդ Զոգուի որդին է, որը 1928 թ.-ին իրեն հայտարարել էր Ալբանիայի թագավոր և իշխել 11 տարի:
1946 թ.-ին Ալբանիայի կոմունիստ ղեկավարները միապետությունը վերացրեցին:










































