Դևիսի գավաթի շրջանակներում կայացած Իսպանիա – Արգենտինա մրցավեճի 2-րդ խաղում Իսպանիայի ներկայացուցիչ Դավիդ Ֆերրերը ծանրագույն հաղթանակ տարավ արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի նկատմամբ: Հանդիպումը տևեց 4 ժամ 43 րոպե:
Խաղից հետո Ֆերրերը նշեց.
«Այսօր ես անցկացրի կարիերայիս լավագույն հանդիպումը: Ես սպասում էի, որ այն բարդ կլինի, սակայն ոչ այսքան: Գրեթե իդեալական խաղ անցկացրի: Հակառակ դեպքում հաջողության չէի հասնի»:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Ռաֆայել Նադալը 6:1, 6:1, 6:2 հաշվով առավելության էր հասել Խուան Մոնակոյի նկատմամբ: Այսպիով՝ Իսպանիա-Արգենտինա՝ 2:0:










































