«Շախտյոր»-ի պաշտոնական կայքը նոյեմբեր ամսվա լավագույն գոլի որոշման համար իր ընթերցողների շրջանում անցկացրել է հարցում, որին մասնակցել է 1267 մարդ:
Հարցվածների 83.66%-ը քվեարկել է Հենրիկ Մխիթարյանի՝ «Կարպատներ»-ի դարպասը խփած գոլի օգտին: Երկրորդ տեղում է Վասիլի Շևչուկի խփած գնդակը, իսկ երրորդում՝ Եվգենի Սելեզնյովի գոլը:
1. Հենրիկ Մխիթարյան – 1060 ձայն (83.66%)
2. Վասիլի Շևչուկ – 148 ձայն (11.68%)
3. Եվգենի Սելեզնյով – 27 ձայն (2.13%)
.