Հերոնտոֆիլիան սեռական հակումն է տարեցների հանդեպ, որի հիմքում հասակակցի հետ կապի բացակայությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը`հավելելով, որ հերոնտոֆիլիան և պեդոֆիլիան բռնաբարություն չէ: Ըստ նրա` երբ այս երկու երևույթները բռնի ուժով են ուղեկցվում, ապա դա բռնաբարություն է:
«Երիտասարդ հերոնտոֆիլը մեծահասակի ջերմության կարիքն ունի, իսկ մեծահասակը`երիտասարդի: Բռնաբարության դեպքում առկա են անձի, ես-ի խնդիրները: Բռնաբարողների հոգեբանությունն ուսումնասիրված չէ: Կա մի վարկած, ըստ որի`ուղեղի հիպոթալամուսը բռնաբարողների մոտ որոշակի այլ անատոմիական կառուցվածք ունի: Ապագա բռնաբարողներ կարող են դառնալ նրանք, ովքեր տեսնում այդ երևույթի տեսարանները»,- մանրամասնեց Վ. Շահրամանյանը`հավելելով, որ մինչև տաս տարեկան երեխայի մոտ խեղաթյուրումներ կարող են առաջացնել բռնություն ներկայացնող ֆիլմերը:










































