Մերձավորարևելյան միջնորդների միջազգային քառյակի (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 13-14-ը Երուսաղեմում կանցկացնեն իսրայելական և պաղեստինյան կողմերի հետ առանձին բանակցությունների երրորդ փուլը՝ խաղաղ երկխոսության մթնոլորտ ստեղծելու համար: Այս մասին հաղորդում է պաղեստինյան Al-Ayyam պարբերականը:
Պաղեստինա-իսրայելական բանակցությունները ընդհատվել են 2010 թ. սեպտեմբերին, երբ Իսրայելը հրաժարվեց դադարեցնել բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում:
Բանակցություններում պաղեստինյան պատվիրակութան ղեկավար Սաիբ Օրեյքաթը նախորդ երկու հանդիպումներում ևս մեկ անգամ տեղեկացրել է «քառյակի» ներկայացուցիչներին, որ Իսրայելի հետ ուղղակի բանակցություններին վերադառնալու համար իրենք պահանջում են անմիջապես դադարեցնել վերոհիշյալ տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցումը, ինչպես նաև վերադառնալ մինչև 1967 թ. պատերազմը եղած սահմաններին:
Ընդ որում՝ պաղեստինյան կողմը պնդում է, որ Իսրայելը գրավոր ներկայացնի համաձայնությունն իրենց պահանջներին:








































