«ՀԺ»-ն գրում է, որ երեկ երեկոյան Տաշիր քաղաքում տեղի Է ունեցել Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մոր՝ 70-ամյա Ամալյա Կարապետյանի հոգեհանգիստը:
«Տաշիր էին մեկնել Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը, ԿԲ նախագահը, դեսպաններ, պատգամավորներ:
Կարապետյանի մոր հոգեհանգստին ներկա չի եղել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մեր տեղեկություններով` նա ցավակցական հեռագիր է ուղարկել Կարեն Կարապետյանին, նաև՝ ծաղկեպսակ: Հնարավոր է, որ վարչապետը Տաշիր մեկնի այսօր` մասնակցելու հուղարկավորության արարողությանը»,- հավելում է թերթը: