Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Որոշումների ընդունման հիմնական կենտրոնը ավելի շուտ Կրեմլում է, քան Պետդումայում. Ա. Մարկարով

Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա Պետդումայի կազմն ավելի քիչ ազդեցություն ունի, քան նախագահի կամ Կրեմլի կողմից մշակվող քաղաքականությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Որոշումների ընդունման հիմնական կենտրոնը ավելի շուտ Կրեմլում է, քան Պետդումայում: Հատկապես վերջին տարիներին, երբ կոնսոլիդացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որն այս Պետդումայում մեծամասնություն ունի, պարզ է դառնում, որ Դուման ավելի շատ հանդես է գալիս որպես մշակված որոշումներ վավերացնող մեխանիզմ»,- նկատեց քաղաքագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի օրենսդիր մարմնի հնարավոր նոր կազմին՝ Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ ընտրական խոչընդոտը կարող են հաղթահարել ամենայն հավանականությամբ 4 կուսակցություններ՝ «Եդինայա Ռոսիան», Կոմկուսը, Լիբերալ-դեմոկրատները և «Սպրավեդլիվայա Ռոսիան»: «Ելնելով առկա իրավիճակից՝ կարելի է ակնկալել, որ Ռուսաստանի իշխող կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը»,- նկատեց Մարկարովը:

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում ընդդիմադիր Ալլա Ջիոևայի բացարձակ առավելությունը Կրեմլի ձախողումն է, քաղաքագետը նախ տեղին համարեց նշել, որ նախագահի մյուս թեկնածուն՝ Անատոլի Բիբիլովը, Կրեմլի հովանավորյալը չէ: «Եթե վերլուծենք երկու թեկնածուների դիրքորոշումներն էլ, կտեսնենք, որ նրանք գիտակցում են, որ պետականության կայացումը ավելի շատ կախված է Ռուսաստանի անմիջական ֆինանսական օժանդակությունից: Այնպես որ, երկու թեկնածուներն էլ որոշ չափով հանդես են գալիս որպես ռուսամետ դիրքորոշում ունեցողներ, սակայն նախապատվությունն ավելի շատ տրվում էր Բիբիլովին: Այն ուժերը, որոնք ավելի մոտ են եղել Կրեմլի կողմից իրականացվող քաղաքականությանը, չեն կարողացել ստանալ այն արդյունքները, որ ակնկալում էին ստանալ»,- ամփոփեց Ալեքսանդր Մարկարովը:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի նախնական արդյունքներով ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոևան հավաքել էր քվեների 56.7 տոկոսը, իսկ Ռուսաստանի հովանավորությունը վայելող Անատոլի Բիբիլովը՝ քվեների 40 տոկոսը։

Գերագույն դատարանն այս որոշումը պատճառաբանել է ընտրախախտումների առկայությամբ։ Այժմ երկրորդ փուլի կրկնակի ընտրությունները պետք է անցկացվեն երկու ամսվա ընթացքում։

Սակայն ուշագրավն այն է, որ այս անգամ Ալլա Ջիոևան այդ ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվել է, քանի որ դատարանն անցած ընտրությունների ժամանակ ընտրախախտումներ է հայտնաբերել հենց նրա կողմից։ Ջիոևայի համակիրները դա որակել են որպես իշխանության բռնազավթում։

Հիշեցնենք նաև, որ Ալլա Ջիոևան նոյեմբերի 30-ի գիշերն իրեն հռչակել էր Հարավային Օսիայի նախագահ և որպես առաջին քայլ այդ պաշտոնում՝ ձևավորել պետխորհուրդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում